Աշխարհ

28.07.2020 13:44


Մալայզիան աջակցություն է հայտնել Ադրբեջանին՝ ընդդեմ Հայաստանի

Մալայզիան աջակցություն է հայտնել Ադրբեջանին՝ ընդդեմ Հայաստանի

Մալայազիայի խորհրդարանի Մալայզիա-Ադրբեջան բարեկամության խմբի նախագահ Ռոզման Իսլին հայ-ադրբեջանական սահմանի լարվածության ֆոնին աջակցություն է հայտնել Ադրբեջանին՝ ընդդեմ Հայաստանի։

Ռոզման Իսլիի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես տեղ են գտել հետևյալ պնդումները․

«Մալայզիան լիովին աջակցում է Ադրբեջանի անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»։

Մալայզիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահը նաև շեշտել է, որ աջակցում են հուլիսի 14-ին «Իսլամական համագործակցություն կազմակերպության» տարածած հայտարարությանը, ըստ որի կոչ է արվում Հայաստանին դուրս գալ «գրավյալ տարածներից»։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը