Աշխարհ

28.07.2020 12:05


Թուրքիայում Covid-19-ի դեպքերի թիվն անցել է 227․000-ը

Թուրքիայում Covid-19-ի դեպքերի թիվն անցել է 227․000-ը

Թուրքիայում հուլիսի 27-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 17 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նախարարը նշել է, որ 1 օրում կատարված 45․283 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 919 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 982 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 210.469 մարդ, իսկ 1.263 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 227․019 և մահվան 5․630 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 4 մլն 617.971-ի։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը