Լրահոս

07.04.2011 16:06


ՌԱՀՀԿ նորանշանակ տնօրենի անդրանիկ ասուլիսը

   ՌԱՀՀԿ նորանշանակ տնօրենի անդրանիկ ասուլիսը Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրենի պաշտոնում այսօր իր անդրանիկ ասուլիսը տվեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը: Այն բացեց ՌԱՀՀԿ գործադիր տնօրեն Կարապետ Կալենչյանը` ներկայացնելով Կենտրոնի փորձագետների թիմը համալրած նոր անդամներին` քաղաքագետներ Էդգար Վարդանյանին եւ Սարո Սարոյանին: Լրագրողներին հետաքրքրող հարցերի շրջանակը բավականին լայն էր` ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումներից մինչեւ ՌԱՀՀԿ խնդիրներին, առաջիկա ծրագրերին ու ռազմավարությանն առնչվող օրակարգային թեմաներ: Պատասխանելով ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին, ՌԱՀՀԿ վերլուծական-փորձագիտական հետազոտությունների նորանշանակ ղեկավարը հանգամանորեն ներկայացրեց օրախնդիր տարաբնույթ մարտահրավերների հանգուցալուծման իր տեսլականը, հույս հայտնեց, որ մամուլի հետ արդյունավետ համագործակցությունը, կատարածի մասին հաշվետվությունների ու աշխատանքի հրապարակայնության ապահովումը մեծապես կնպաստեն Կենտրոնի գործունեության թափանցիկությանը, կբարձրացնեն ուսումնասիրությունների, ինչպեսեւ նախատեսվող կազմակերպական միջոցառումների օգտակար գործողության գործակիցը:

Այս խորագրի վերջին նյութերը