ՀՀ կառավարությունը Ճապոնիային 500.0 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ կհատկացնի, 40 մլն յուան կվերցնի
Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի և ցունամիի հետևանքների վերացման համար օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀկառավարությունըորոշելէՃապոնիայիկառավարությանըհատկացնել 500.0 հազարԱՄՆդոլարինհամարժեքդրամ։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ՝ դրանով գործադիրը հայ ժողովրդի բարոյական պարտքն է կատարում։
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև տեխնիկական համագործակցության համաձայնագիր կնքելու առաջարկությանը։ Հայաստանի կառավարության խնդրանքով ՉԺՀ կառավարությունը մեր երկրին տրամադրում է անհատույց օգնություն 40 մլն չինական յուանի չափով` Կողմերի միջև համաձայնեցված տեխնիկատնտեսական համագործակցության ծրագրի իրականացման համար։ Նման օգնություն ՉԺՀ-ն մեր երկրին տրամադրում է 1999թ. սկսած։
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագիր ունեցողների համար մուտքի վիզայի պահանջի վերացման համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Փաստաթուղթը կնպաստի երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը, դիվանագետների և այլ պաշտոնյաների փոխայցելությունների խթանմանը։
ՀՀ կառավարությունը Ճապոնիային 500.0 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ կհատկացնի, 40 մլն յուան կվերցնի
Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի և ցունամիի հետևանքների վերացման համար օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է Ճապոնիայի կառավարությանը հատկացնել 500.0 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

7or.am