Կարծիք

27.07.2020 16:21


«Թավշյա» դեմագոգիան հենց այդպիսին է լինում

«Թավշյա» դեմագոգիան հենց այդպիսին է լինում

Երիտասարդ աղջիկները նույնիսկ դիմակով ենթարկվում են ոստիկանական բռնության։ Նրանց ձեռնաշղթաներով տանում են քաղմաս, հետո՝ հոգեբուժարան։

Իսկ ահա իշխանական պատգամավորին թույլ են տալիս անդիմակ ու բազմամարդ միջոցառում կազմակերպել։ Միայն հանրային արձագանքից հետո ստիպված մի «հիմնավորում» են գտնում, հետին թվով տուգանել անզգուշությամբ պատգամավոր դարձածին, և վերջ։ Բա ո՞ւր են ձեռնաշղթաները։ Գոնե հետին թվով։

Ի դեպ, այս իշխանության առանձնահատկությունն այն է, որ սիրում են հետին թվով տուգանվել, ինքնատուգանվել, իրենք իրենց դեմ ցուցմունք տալ, ինքնաքննադատվել, ինքնա... «Թավշյա» դեմագոգիան հենց այդպիսին է լինում։

***

Կրկնեմ հարցս՝ կորոնավիրուսով վարակված առաջին մարդուն պարգևատրելու խոստումն ի՞նչ եղավ։ Գոնե տանեիք Շորժա՝ անդիմակ փարթիի։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը