Թուրքիայում Covid-19-ից մահացածների թիվն անցել է 5․600-ը
Թուրքիայում հուլիսի 26-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 17 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Նա նշել է, որ 1 օրում կատարված 40․016 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 927 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1․010 դեպք:
Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 209.487 մարդ, իսկ 1.249 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 226․100 և մահվան 5․613 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 4 մլն 572.688-ի։
Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։

Աղբյուրը՝ ermenihaber.am