Լրահոս

07.04.2011 15:21


Սեյսմիկ պաշտպանության ծառայությունում ֆինանսական խախտումնե՞ր են տեղի ունեցել

Սեյսմիկ պաշտպանության ծառայությունում ֆինանսական խախտումնե՞ր են տեղի ունեցել

Սեյսմիկ պաշտպանության ծառայության մի խումբ աշխատակիցներ (անունները չեն հրապարակել) նամակով դիմել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին՝ հայտնելով, որ ծառայությունում բազմաթիվ ֆինանսական խախտումներ են տեղի ունենում:

«Ծառայության պետ Ջավադյան Արամը և նրա եղբայրը` ազգային դիտացանցի բաժնի վարիչ Ջավադյան Արսենը, դիտակայաններ գործուղում մեկնելու համար տրվող գումարների դիմաց ստորագրել են տալիս, սակայն չեն վճարում: Բողոքելու դեպքում սպառնում են աշխատանքից ազատել: Գործուղումների ժամանակ բենզինի ծախսերի հավելագրումներ են կատարում, որի դիմաց ստիպում են ստորագրել մարդկանց, որոնք կեղծ գործուղում են մեկնել տվյալ ավտոմեքենաներով: Նույնպիսի կեղծիք է կատարվում նաև ավտոմեքենաների պահեստամասերի գնման և տեղադրման ժամանակ: Դիտակայաններում կան ավել հաստիքներ, որոնց վճարները ստանում են ղեկավարները` գլխավոր հաշվապահի հետ միասին»,–ասված է նամակում:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության լրատվական բաժնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը «7օր»–ին ասել է, թե նամակն այժմ ուսումնասիրության փուլում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը