Լրահոս

07.04.2011 15:20


Վարդան Բոստանջյանը՝ «Տաշիր–2011»–ի մասին. «Դե՛, թող մեջտեղն էլ մի Քսենյա լինի, ի՞նչ եղավ, որ»

Վարդան Բոստանջյանը՝ «Տաշիր–2011»–ի մասին. «Դե՛, թող մեջտեղն էլ մի Քսենյա լինի, ի՞նչ եղավ, որ»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին, թե հաշվի  առնելով մեր երկրի տնտեսական ծանր  վիճակը՝ ինչպե՞ս է գնահատում «Տաշիր–2011» մրցանակաբաշխության ժամանակ տեղ գտած այդ ճոխությունները՝ բնակարաններ ու մեքենաներ  նվիրելու առումով, ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանն ասել է, թե մարդիկ օտար երկրում գործունեություն են ծավալում և կարող են նաև նման ճոխություն թույլ տալ։

–Չեմ կարծում, թե մենք այդ ճոխությունները պետք է մատի փաթաթան դարձնենք։ Վատ է, լավ է, բայց հասկանալի է։ Մի երկու–երեք արվեստի գործիչներ են ստացել, էլի՛,–ընդգծել  է նա։

Հարցին, թե հայ արվեստն ու Քսենյա Սոբչակն ի՞նչ  կապ ունեն իրար հետ, Վարդան Բոստանջյանն ասել է՝ թող մեջտեղն էլ մի Քսենյա լինի, էլի՛, ի՞նչ է եղել, որ։

–Ամեն դեպքում, այս մարդիկ մեր հայ իրականության համար մեր  վարականիշը բարձր են պահում։ Մի փոքր նվերների ինստիտուտ էլ թող լինի՝  այդ թվում մեքենա  և տուն։ Էլի հայկական չկամեցողությունը՝ մի հատ տուն ունի, խի՞  էլի տվեցին,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը