Տնտեսական

07.04.2011 14:40


Վարդան Բոստանջյան. «Բիզնես համակարգն ու գործարարությունը վերջին ժամանակներում չեն ողջունվում»

Վարդան Բոստանջյան. «Բիզնես համակարգն ու գործարարությունը վերջին  ժամանակներում չեն  ողջունվում»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանն անդրադառնալով երկրի տնտեսական իրավիճակին` ասել է, թե ընդհանրապես բիզնես համակարգն ու գործարարությունը վերջին  ժամանակներում չեն  ողջունվում։

–Ես այս իրավիաճակը համարում եմ ստագնացիոն։ Սրա վերաբերյալ երկրի նախագահը, իհարկե, ահազանգ բարձրացրեց, և դա պարզապես ուղղված էր գործադիր իշխանության այն մարմիններին, որոնք պետք է էականորեն կամ կտրուկ բարձրացնեին արդյունավետությունը և ընդհանրապես կառավարման գործունեությունը բարելավեին։ Ես մտածում եմ, որ մենք այս առումով դեռևս ունենք խնդիր, և այս հիմնախնդիրը մինչև  անգամ իր բացասական ազդեցությունն ունի  տնտեսական համակարգի վրա։ Կարծում եմ, որ նախագահի այս հանձնարարականը պահանջ էր, որ այդ կառույցները, որոնք պատասխանատու են, արդյունավետությունը բարձրացնեն,–ասել է նա։

Պատսախանելով հարցին, թե արդյունավետության բարձրացմանն ուղղված  գործողություներ  տեսնո՞ւմ է՝ Վարդան Բոստանջյանն ասել է.

Ես չեմ համարձակվի ասել, որ հասցնում եմ նկատել նման բաներ։ Ես հասկանում եմ, որ ճնշող մեծամասնությունը հանկարծակի այդ օրը իմացավ, որ վատ է աշխատում ու հանկարծակի շատ մտահոգ դարձավ, առավել ևս՝ ոմանք ուզեցին ընդհանրապես սովորեցնել, թե ինչպես կարելի  աշխատել։ Բնականաբար՝ նրանք դա կարող էին անել նախօրոք, կարող էին առարկայական մոտեցումներ ցուցաբերել։ Հիմա այս պանիկ վիճակը, որ գոյություն ունի, ես հակված չեմ մտածելու, որ սա որևէ էական արդյունք կտա։ Կուզենայի, բայց ես մտածում եմ, որ նման մոտեցումներով, անշուշտ, մենք չենք կարող շտկել խնդիրները։

Ըստ  Վարդան Բոստանջյանի՝ անկախ նրանից, թե մենք տնտեսության որ ճյուղով ենք ուզում զարգանալ՝ մենք պետք է աշխատելու հնարավորություն ունենանք։ Նրա պնդմամբ՝ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված կառավարության քայլերում առաջնայինը պետք է լինի այն, որ մարդկանց շահագրգռեն գրոծունեություն սկսել այդ ոլորտում։

Դա հնարավոր է, պարզապես պետք է աշխատել նրանց համար խնդիրներ չստեղծել,–ընդգծել  է Վարդան Բոստանջյանը։

Պատրաստեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը