Աշխարհ

25.07.2020 20:25


Մոսկվայում կալանավորվել է հայերի և ադրբեջանցիների միջև զանգվածային ծեծկռտուքների ավելի քան 30 մասնակից

Մոսկվայում կալանավորվել է հայերի և ադրբեջանցիների միջև զանգվածային ծեծկռտուքների ավելի քան 30 մասնակից

Մոսկվայում կալանավորվել է հայերի և ադրբեջանցիների միջև զանգվածային ծեծկռտուքների ավելի քան 30 մասնակից, նրանց 5 տարի ժամկետով կարգելվի մուտք գործել Ռուսաստան, ասվում է Մոսկվայի ՆԳՆ ԳՎ կայքում:

Կարգը խախտողներին վարչական պատասխանատվության են ենթարկել՝ «Մանր խուլիգանություն» հոդվածով: Նրանց դեմ նաև քրեական գործեր են բացվել՝ խուլիգանության և կողոպուտի կասկածանքով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել բախումների մասին, որոնց հետևանքով վիրավորվել էր մեկ տղամարդ, և վնասվել էր խանութի ցուցափեղկ։ Բացի այդ, մայրաքաղաքի Արևմտյան վարչական շրջանում անհայտ անձինք կոտրել էին սրճարանի և ավտոլվացման կետի պատուհանները:

Ըստ իրավապահ մարմիններում ՌԻԱ Նովոստի-ի աղբյուրի, խոսքը հայերի և ադրբեջանցիների միջև բախման մասին է: Ոստիկանությունը պաշտոնապես չի մեկնաբանում այս տեղեկատվությունը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը