Համացանցում հայտնվել է Մոսկվայի «Հայկական տուն» սրճարանի վրա ադրբեջանցիների հարձակման տեսանյութը
РЕН ТВ հեռուստաընկերության տրամադրության տակ է հայտնվել Մոսկվայի «Հայկական տուն» սրճարանի վրա հարձակման տեսանյութը: РЕН ТВ-ի տվյալներով՝ տասնյակ ադրբեջանցիներ ներխուժել են հաստատություն և այնտեղ ծեծկռտուք են կազմակերպել: Բացի այդ, նրանք հարձակվել են սրճարանի աշխատակիցների վրա:
Ավելի վաղ Մոսկվայում, հուլիսի 24-ի գիշերը, մի շարք միջադեպերից հետո իրավապահները ձերբակալել էին տասնյակ մարդկանց: ՆԳՆ-ը հայտնել է, որ հակամարտության մասնակիցները այլ պետությունների քաղաքացիներ են, և նրանք կարող են արտաքսվել Ռուսաստանի Դաշնությունից:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի գիշերը մի խումբ չարագործներ կազմակերպել էին զանգվածային ավերածություններ, որի ընթացքում ծեծի էր ենթարկվել մի տղամարդ և խանութ էր վնասվել: Այնուհետև այս հակամարտության մասնակիցները մայրաքաղաքի սրճարանում ավերածություններ էին սկսել և դրամարկղից մոտ 50 հազար ռուբլի էին տարել: Այս փաստերով հարուցվել են քրեական գործեր:

Աղբյուրը՝ news.am