Աշխարհ

25.07.2020 22:16


Բրազիլիայի նախագահն ապաքինվել է կորոնավիրուսից

Բրազիլիայի նախագահն ապաքինվել է կորոնավիրուսից

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, ում մոտ ավելի վաղ հայտնաբերել էին կորոնավիրուսը, հայտնել է, որ COVID-19-ի իր նոր թեստը բացասական է եղել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Բրազիլիայի նախագահի մոտ հիվանդությունը հայտնաբերվել էր հուլիսի 7-ին։ Երկրի ղեկավարի հանձնած բոլոր թեստերը մինչ օրս ցույց են տվել նրա մոտ վիրուսի առկայությունը։

«RT-PCR թեստը բացասական է եղել։ Բոլորին լավ օր»,-գրել Է նախագահը Twitter-ում՝ գրառմանը կցելով լուսանկար, որում բոլորին ցույց է տալիս թեստ, ժպիտ և բարձրացրած բութ մատը։

Նախագահը, ով 65 տարեկան է, ակտիվորեն քննադատում է այն դրույթները, որոնք սահմանափակում են Բրազիլիայում առևտուրը և ծառայությունները COVID-19-տարածման դեմ պայքարելու համար։

Մարտ ամսին Բոլսոնարուն հայտարարել էր, որ ոչ մի կորոնավիրուս չէր կարողանա կոտրել իրեն և ԱՀԿ-ի հայտարարած պանդեմիայի ֆոնին հիվանդությունն անվանել էր «փոքրիկ գրիպ»։

Այս խորագրի վերջին նյութերը