Լրահոս

07.04.2011 13:59


ԺԿ նախագահ. «Ո՞ւմ դեմ է այսօր պայքարում ՀԱԿ–ը»

ԺԿ նախագահ. «Ո՞ւմ դեմ է այսօր պայքարում ՀԱԿ–ը»

«Դուպլեքս» ակումբում ներքաղաքական զարգացումներից խոսելիս «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը նշել է, թե վերջերս Հայ ազգային կոնգրեսն իր թռուցիկներում շատ է ձգտում վատաբանել այլ ուժերի, և այդ առումով հարց է առաջանում, թե ո՞ւմ դեմ է այսօր պայքարում ՀԱԿ–ը՝ Սերժ Սարգսյանի՞, թե՞ ՀՅԴ–ի, Րաֆֆի Հովհաննիսյանի կամ Տիգրան Կարապետյանի։

Նա նաև անդրադարձել է Դավիթ Շահնազարյանի ասուլիսին, որտեղ նա բոլոր ուժերին «պրոյեկտ» էր անվանել.

Հարց է ծագում՝ ո՞վ է ասողը՝ ԱԱԾ նախկին ղեկավարը։ Իրոք ԱԱԾ նախարարը, ում պադվալներում մարդիկ տառապել են, որոնք միշտ օգտագործել են ազգային անվտանգությունը, և՛ այն ժամանակ, և՛ այսօր օգտագործում են կեղտոտ տեխնոլոգիաներ, իրավասու են որևէ մեկին վարկաբեկելու՝ իրենք վարկաբեկված լինելով,–ասել է Տիգրան Կարապետյանը և հավելել,– մեկը ԱԱԾ նախարար է, մեկը ՆԳՆ նախարար, մեկը ռազմական դատախազ է՝ Ջհանգիրյանը, ում ստամոքսում տեղավորվել է և հոկտեմբերի 27–ը։

Նա նշել է, որ հնարավոր է՝ Լևոն Տեր–Պետրոսյանը միտումնավոր է հրաժարական տվել 10 տարի առաջ՝ պայմանավորված լինելով Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ, որ հետո նորից վերադառնա, քանի որ 10 տարի լռել է, իսկ երբ եկել է ժամանակը, ակտիվացել է։

Տիգրան Կարապետյանն ընդգծել է, թե այն հաղթանակները, որոնք ՀԱԿ–ը վերագրում է իրեն, իբր՝ նվաճել է Ազատության հրապարակը, այդպես չէ, քանի որ հրապարակն առաջինը նվաճել է Րաֆֆի Հովհաննիսյանը, հետո՝ ՀԱԿ–ը, հետո՝ ԺԿ–ն։

Նա մեջբերել է նաև Դավիթ Շահնազարյանի այն խոսքերը, թե ՀԱԿ–ը բանակցում է իշխանությունների հետ ու նշել, թե եթե բանակցություններ են ընթանում, ինչո՞ւ ժողովուրդը չգիտի դրանց թեման։

Ես երկար ժամանակ ձգտում էի ընդհանրապես չանդրադառնալ այդ հարցերին, որ մեզ չմեղադրեն, իբր մենք պայքարում ենք ՀԱԿ–ի դեմ, բայց մենք խնդիր չունենք ՀԱԿ–ի հետ, ինքն ունի. ինքն է ուզուրպացրել ընդդիմադիր դաշտը, ու ասում է, որ բացի իրենցից՝ մնացած բոլորը պրոյեկտ են, իսկ ես համարում եմ, որ դա պայմանավորվածություն է հենց իշխանության հետ, որ երկու դաշտն էլ հսկեն–ընդգծել է Տ. Կարապետյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը