Աշխարհ

25.07.2020 13:05


Ուկրաինայում որոշել են մասնակցել հայ-ադրբեջանկան հակամարտության մեջ, զինյալների հավաքագրում է ընթանում ՝ Ադրբեջանին օգնելու համար (տեսանյութ)

Ուկրաինայում որոշել են մասնակցել հայ-ադրբեջանկան հակամարտության մեջ, զինյալների հավաքագրում է ընթանում ՝ Ադրբեջանին օգնելու համար (տեսանյութ)

«RusVesna.su» կայքը հրապարակել է վերջին շաբաթվա ընթացքում չճանաչված Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ռազմական իրավիճակի մասին ամբողջական ամփոփագիրը՝ ԼԺՀ ժողովրդական միլիցիայի վարչության մամուլի ծառայության ղեկավար Յակով Օսադչայի ճեպազրույցի արդյունքներով:

ԼԺՀ-ի և Ուկրաինայի միջև ներկայումս առկա իրավիճակը նկարագրելուն զուգահեռ, Յակով Օսադչայն Հայաստանի համար խիստ կարևոր այս տվյալներն է ներկայացրել ասելով, որ Ուկրաինացի ազգայնականները հավաքագրում են քաղաքացիների, ինչպես նաև մարտական փորձ ունեցող զինված ուժերի նախկին և գործող զինծառայողների՝ Հայաստանի դեմ ռազմական հակամարտությանը մասնակցելու նպատակով Ադրբեջանի տարածք ուղարկելու նպատակով:

Այս միջոցառումների ընդհանուր ղեկավարումն ու համակարգումն իրականացնում է Ուկրաինայի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Վլադիմիր Գորբենկոն: Այս փաստը հաստատում է Ուկրաինայի միջամտությունը պետական մակարդակով այլ երկրի գործերին։

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը