Ամստերդամի ջրանցքներից մեկում ջրասուզորդները վարժանքների ժամանակ հայտնաբերել են 30 տարի առաջ առևանգված Ferrari Mondial մեքենա (լուսանկար)
Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամի ջրանցքներից մեկում ջրասուզորդները վարժանքների ժամանակ հայտնաբերել են 1987 թվականի արտադրության Ferrari Mondial մեքենա: Պարզվել է, որ այս մեքենան առևանգվել է 30 տարի առաջ, գրում է The Drive-ը:
Ջրի հատակից սպորտային մեքենան բարձրացնելու համար ոստիկանները ստիպված են եղել դիմել Պաշտպանության նախարարությանը, որն անհրաժեշտ տեխնիկա ունի:
Իրավապահները VIN-համարի միջոցով պարզել են, որ Ferrari-ն առևանգվել է 30 տարի առաջ: Գործն արդեն փակվել է, իսկ ապահովագրական ընկերությունը փոխհատուցել է վնասը մեքենայի սեփականատիրոջը:Երեսուն տարի ջրի հատակին մնացած մեքենայի մեջ ոչ մի հետք կամ ապացույց չի մնացել, այդ իսկ պատճառով նոր գործ չի հարուցվել:
Նշվում է, որ Ամստերդամի բնակիչներն առաջարկել են մեքենան չուղարկել աղբանոց, այլ տեղի կենդանաբանական այգու ակվարիումի մեջ դնել՝ որպես զարդարանք:
Ամստերդամի ջրանցքներից մեկում ջրասուզորդները վարժանքների ժամանակ հայտնաբերել են 30 տարի առաջ առևանգված Ferrari Mondial մեքենա (լուսանկար)
Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամի ջրանցքներից մեկում ջրասուզորդները վարժանքների ժամանակ հայտնաբերել են 1987 թվականի արտադրության Ferrari Mondial մեքենա: Պարզվել է, որ այս մեքենան առևանգվել է 30 տարի առաջ, գրում է The Drive-ը:
Ջրի հատակից սպորտային մեքենան բարձրացնելու համար ոստիկանները ստիպված են եղել դիմել Պաշտպանության նախարարությանը, որն անհրաժեշտ տեխնիկա ունի:
Իրավապահները VIN-համարի միջոցով պարզել են, որ Ferrari-ն առևանգվել է 30 տարի առաջ: Գործն արդեն փակվել է, իսկ ապահովագրական ընկերությունը փոխհատուցել է վնասը մեքենայի սեփականատիրոջը: Երեսուն տարի ջրի հատակին մնացած մեքենայի մեջ ոչ մի հետք կամ ապացույց չի մնացել, այդ իսկ պատճառով նոր գործ չի հարուցվել:
Նշվում է, որ Ամստերդամի բնակիչներն առաջարկել են մեքենան չուղարկել աղբանոց, այլ տեղի կենդանաբանական այգու ակվարիումի մեջ դնել՝ որպես զարդարանք:
Աղբյուրը՝ tert.am