Աշխարհ

25.07.2020 10:32


Բուլղարիայում բողոքի ցույցի մասնակիցները ձվեր են նետել երկրի կառավարության շենքի ուղղությամբ

Բուլղարիայում բողոքի ցույցի մասնակիցները ձվեր են նետել երկրի կառավարության շենքի ուղղությամբ

Բուլղարիայում կառավարության և գլխավոր դատախազի հրաժարականը պահանջող խաղաղ ցույցերը շարունակվում են արդեն 16 օր, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ուրբաթ ակցիայի մասնակիցները Բուլղարիայի խորհրդարանի շենքի մոտ երգել են հայրենասիրական երգեր։ Այնուհետև բողոքի ցույցը շարունակվել է երկրի կառավարության շենքի մոտ, իսկ «Մաֆիա» և «Հրաժարական» ավանդական դարձած կարգախոսերը ուղեկցվել են մասնակիցների կողմից վարչական շենքի ուղղությամբ լորի ձվեր նետելով։

Սոֆիայի կենտրոնում ուժեղացված ծառայություն է անցկացնում ոստիկանությունը, որի աշխատակիցներն արգելափակել են կառավարական բոլոր շենքերի մուտքերը, սակայն իրավիճակը խաղաղ է, մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ չկան։ Ցույցերը կշարունակվեն փողոցներում քայլերթերի միջոցով, տրանսպորտը կարգելափակվի։ Խաղաղ ցույցեր են անցկացվում նաև այլ բուլղարական քաղաքներում։

Նոր զանգվածային բողոքի ցույցը Բուլղարիայում անցել է հուլիսի 9-ին, երբ նախագահի վարչակազմի շենքի մոտ հավաքվել է ավելի քան հազար քաղաքացի, տարբեր քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ի աջակցություն երկրի ղեկավար Ռումեն Ռադևի։ Դրա համար առիթ էին ծառայել դատախազության գործողությունները, որը ձերբակալել էր նախագահական վարչակազմի երկու բարձրաստիճան աշխատակցի։ Քաղաքագետների գնահատմամբ՝ այդ գործողությունները Ռադևի վրա քաղաքական հարձակման փուլերից էին, որը խստորեն դատապարտում էր Բոյկո Բորիսովի կառավարությանը։ Այդ օրվանից սկսած՝ «Պաշտպանե՛նք ժողովրդավարությունը» կարգախոսի ներքո հանրահավաքներն ու քայլերթերը կրում են ամենօրյա բնույթ, որոնց ակտիվ մասնակիցներն են երիտասարդները։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը