83-ամյա վիետնամուհին «գլխացավից ազատվելու» նպատակով 64 տարի չի կտրել վարսերը (լուսանկար)
Վիետնամի 83-ամյա բնակչուհի Նգույեն Թի Դինհը 19 տարեկանից չի կտրել վարսերը, ինչի հետևանքով այժմ ունի ավելի քան 6 մետր երկարությամբ երկար ու հաստ մազափունջ:
Ինչպես նշում է Oddity Central-ը, մազերը 64 տարի չկտրելու հետևանքով այժմ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ տարեց կնոջ գլխի հետին մասից մի մեծ պիթոն է կախված:
Վիետնամուհու պնդմամբ՝ ինքն այս տարիների ընթացքում ոչ միայն չի կտրել, այլև չի լվացել մազերը: Կնոջ խոսքով՝ ամեն ինչ սկսվել է սաստիկ գլխացավերից, որոնք սկսվել են այն ժամանակ, երբ նա առաջին անգամ՝ 19 տարեկանում, կտրել է վարսերը: Նրա պատմելով՝ գլխացավերն անցել են միայն այն ժամանակ, երբ վարսերը նորից երկարել են: Այդ ժամանակվանից ի վեր նա երդվել է, որ այլևս երբեք չի կտրի վարսերը:
«Մազերիս երկարելուն զուգահեռ գլխացավերս անցան: Տարօրինակ է, բայց երբ ես լվանում էի վարսերս, գլուխս նորից ցավում էր: Ուստի՝ որոշեցի այլևս չլվանալ ու թույլ չտալ, որ ջրի գեթ մեկ կաթիլ դրանց դիպչի»,-ասել է կինը:
Նշվում է, որ Նգույեն Թի Դինհը1990թ. ի վեր բուդդիստական տաճարում է ապրում:

Նշվում է, որ Նգույեն Թի Դինհը 1990թ. ի վեր բուդդիստական տաճարում է ապրում: