Լրահոս

07.04.2011 13:31


ԲՀԿ–ական պատգամավոր. «Չի՛ լինելու նման բան»

ԲՀԿ–ական պատգամավոր. «Չի՛ լինելու նման բան»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով 2012թ. խորհրդարանական ընտրություններին միասնական ցուցակով կոալիցիայի հանդես գալուն՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանն ասել է, թե այս պահին միասնական ցուցակը բացարձակ տրամաբանական չէ։

–Միասնական ցուցակի մասին ինֆորմացիան ուղղակի նետել են, և բոլորը շուրջկիրի են դարձել։ Չի՛ լինելու նման բան։ Կարծում եմ... համոզված եմ, որ ամեն քաղաքական ուժ, ովքեր որ հատկապես հայտարարել են դրա մասին, ընտրություններին կգնան առանձին՝ իրենց համամասնական ցուցակով,–ասել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե իսկ ի՞նչ կասի ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի այն հայտարարության մասին, թե չի բացառում, որ կոալիցիան միասնական ցուցակով հանդես կգա՝ Վարդան Բոստանջյանն ասել է, թե ամեն մեկն իր դիտակետից է կարծիքներ հնչեցնում։

–Ես որևէ բան չունեմ ասելու տվյալ քաղաքական ուժի ղեկավարի այսպիսի հայտարարության վերաբերյալ, բայց, բնականաբար, ԲՀԿ քաղաքական ուժի շրջանակներում այդ հարցն ընդհանրապես չի դիտարկվել,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը