Աշխարհ

25.07.2020 08:44


ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել նախապատրաստվել լուրջ, առարկայական բանակցությունների

ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել նախապատրաստվել լուրջ, առարկայական բանակցությունների

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով, ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի, Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր, ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (PRCIO) Անջեյ Կասպրշիկը Հայաստանին և Ադրբեջանին ուղղված հայտարարությամբ են հանդես եկել, որը հրապարակվել է ԵԱՀԿ-ի կայքում:

Համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը ողջունել են հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հուլիսի 16-ից հաստատված հարաբերական կայունությունը, և կոչ արել օգտվել ռազմական ակտիվության թուլացումից՝ նախապատրաստվելով լուրջ առարկայական բանակցություններին հակամարտության համապարփակ լուծում գտնելու համար:

Համանախագահները ևս մեկ անգամ շեշտել են, որ այս բարդ շրջանում սադրիչ հայտարարություններից և գործողություններից, ինչպես նաև սպառնալիքներից կամ քաղաքացիական հասարակությանն ուղղված ենթադրյալ սպառնալիքներից խուսափելը ծայրահեղ կարևոր է:

«Համանախագահները նշում են, որ վերջին հրապարակային հայտարարությունները, որոնցով քննադատության են ենթարկվում համանախագահ երկրների համատեղ ջանքերը և/կամ փորձ է արվում միակողմանի կերպով նոր «պայմաններ» սահմանել կամ փոփոխել կարգավորման գործընթացի ձևաչափը, չեն նպաստում կառուցողական երկխոսության վերականգնմանը:

Համանախագահները հաստատում են, որ ամուր, խաղաղ կարգավորման հասնելու քաղաքական կամքը լավագույնս դրսևորվում է առավելապաշտական դիրքորոշումից զերծ մնալու, հրադադարը խստորեն պահպանելու և սադրիչ հայտարարություններից ու գործողություններից խուսափելու մեջ»,-նշվում է հայտարարության մեջ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը