Լրահոս

07.04.2011 13:03


Հայտնաբերվել է շուրջ 3000 շիշ շշալցված և չդրոշմավորված օղի

Պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության և օպերատիվ հետախուզության վարչության Շենգավիթի բաժնի աշխատակիցների համատեղ իրականացված ստուգման արդյունքում,  Նորագավիթում գործող «Աղայան Գրուպ» արտադրամասում հայտնաբերվել է  շուրջ 3000 շիշ շշալցված և չդրոշմավորված օղի:  Պարզվել է, որ արտադրամասը շարունակել է գործունեությունն, այն դեպքում, երբ կոոպերատիվի  շշալացման լիցենզիայի ժամկետը լրացել էր դեռևս 2009 թվականի սեպտեմբերին:   Հայտնաբերվել են նաև  կեղծ և ժամկետանց դրոշմանիշերով օղիներ:

Համատեղ միջոցառումների արդյունքում արտադրամասում նաև պակաս օղու քանակ է բացահայտվել: Համաձայն Շենգավիթի հարկային տեսչություն ներկայացրած □Աղայան Գրուպ□ կոոպերատիվի տեղեկությունների, արտադրամասում պետք է  լիներ  շուրջ 5000 շիշ դրոշմավորված օղի: Մինչդեռ ստուգումների պահին,  պարզվել է, որ  առկա է ընդամենը 1860-ը: Պակաս օղու քանակի վերաբերյալ, սակայն, օպերատիվ հետախուզության վարչության Շենգավիթի բաժնի աշխատակիցներին, կոոպերատիվի պաշտոնատար անձանց կողմից, այդպես էլ  որևէ հիմնավոր  բացատրություն չի տրվել:

Ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ նյութերն ուղարկվել են  ՊԵԿ հետաքննչական վարչություն:

Հայտնաբերվել է ապօրինի ներկրված ավտոպահեստամաս

Բագրատաշենի մաքսակետում  էլ օրերս կանխվել է ավտոպահեստամասերի ապօրինի ներկրման փորձ:  Նախաբացթողումային հսկողության  վարչության  աշխատակիցները, մաքսային զննման ժամանակ, պարզել են, որ  Վրաստանի քաղաքացի  Միքայել Ղուշչյանը, մաքսային հսկողությունը շրջանցելով, փորձել է  Հայաստան բերել ավտոմեքենայի` ռուսական արտադրության  մոտ 1500 էլեկտրական մոմիկ:  Թեպետ   վարորդը մաքսային ծառայության աշխատակցի բանավոր հարցմանը վստահեցրել է, որ  հայտարարագրման  ենթակա ապրանք ավտոմեքենայում չկա, սակայն մաքսային զննման ժամանակ բացահայտվել է խնամքով պահված թաքստոցը: Բեռը  հնարամիտ օրինախախտը թաքցրել էր    ավտոմեքենայի բեռնախցիկի պահեստային անվադողի  համար նախատեսված  վայրում:

Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրութուն:

ՀՀ  ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը