Աշխարհ

24.07.2020 22:36


Կորոնավիրուսը կարող Է փոխանցվել ութ մետր շառավղով. գիտնականներ

Կորոնավիրուսը կարող Է փոխանցվել ութ մետր շառավղով. գիտնականներ

Գերմանացի գիտնականներն ուսումնասիրել են կորոնավիրուսի բռնկման պատճառները Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի երկրամասի մսի կոմբինատում եւ եկել այն եզրակացության, որ կորոնավիրուսի փոխանցումը ձեռնարկությունում տեղի Է ունեցել ավելի քան ութ մետր տարածության վրա:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Հելմգոլցի անվան Վարակիչ հիվանդությունների ուսումնասիրման կենտրոնի (HZI) կայքում: Խոսքը Գյուտերսլոյի օկրուգի TՓnnies մսամշակման կոնցեռնում կորոնավիրուսի բռնկման մասին Է, որտեղ, տեղի ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, վարակվել Է ավելի քան 1,5 հազար աշխատող:

Ինչպես հուլիսի 23-ին հայտնել Է Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի առողջապահության նախարար Կառլ-Յոզեֆ Լաումանը, ընդամենը հայտնաբերվել Է COVID-19-ով վարակման ավելի քան 2 հազար դեպք, որոնք կապված են մսի կոմբինատում բռնկման հետ: Ինչպես նշվում Է մամուլի տեղեկագրում, գիտնականները վերանայել են մայիսին տեղի ունեցած իրադարձությունները, որոնք կապված են ձեռնարկությունում կորոնավիրուսի տարածման հետ, բացահայտել, որ կորոնավիրուսը մի մարդուց մի քանիսին Է փոխանցվել «ավելի քան ութ մետր շառավղով»: COVID-19-ի տարածումը տեղի Է ունեցել գլխավորապես սառեցվող օդի շրջանառությամբ հաստատությունում:

«Մեր հետազոտությունը լուսաբանում Է SARS-CoV-2-ի ախտահարումը աշխատանքային տարածությունում, որտեղ տարբեր գործոնների համակցությունը հնարավոր Է դարձնում (կորոնավիրուսի) փոխանցումը համեմատաբար մեծ տարածություններում: Այժմ կարեւոր հարց Է առաջանում, թե որ պայմաններն են թույլ տալիս կորոնավիրուսին տարածվել կյանքի մյուս բնագավառների Էլ ավելի մեծ տարածություններում»,-նշել Է Մելանի Բրինքմանը՝ Բրաունշվեյգի տեխնիկական համալսարանի պրոֆեսորը եւ HZI-ի հետազոտական խմբի ղեկավարը:

Գիտնականների խոսքով՝ հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ մեծ տարածություններում կորոնավիրուսի տարածմանը նպաստում են ձեռնարկություններում առկա այնպիսի գործոններ, ինչպիսիք են ցածր ջերմաստիճանը եւ թարմ օդի ոչ բավարար մատակարարումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել Է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել Է վարակման արդեն ավելի քան 15 միլիոն դեպք, ավելի քան 650 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը