ԵՄ-ի և Թուրքիայի միջև համաձայնություն է ձեռք բերվել լիբիական հակամարտության շուրջ
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը հայտնել է, որ Լիբիայում հրադադարի ռեժիմի պահպանման համար համատեղ աշխատանքներ իրականացնելու հարցում համաձայնություն է ձեռք բերվել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։
Բորելը Չավուշօղլուի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին գրառում է կատարել սոցցանցում։
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան նաև նշել է, որ Չավուշօղլուի հետ համաձայնություն է ձեռք բերվել Արևելյան Միջերկրականում լարվածությունը թուլացնելու, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական խորհրդի նիստից առաջ հանդիպելու վերաբերյալ։

Աղբյուրը՝ ermenihaber.am