Լրահոս

07.04.2011 12:57


ԼՂՀ վարչապետը շնորհավորել է արցախուհիներին

Արցախի հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը շնորհավորել է Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։

«Սիրելի արցախուհիներ.

Ջերմագին շնորհավորանքներս եմ հղում ձեզ Մայրության և գեզեցկության օրվա կապակցությամբ: Այս հրաշալի տոնը լավագույն առիթ է մեկ անգամ ևս մեր սերն ու ակնածանքը արտահայտելու մեր մայրերի, կանանց, տատիկների, քույրերի ու դուստրերի նկատմամբ, ովքեր մայրությամբ սրբագործել են իրենց կյանքն ու հարազատ օջախները, և բոլոր նրանց, ովքեր դեռ նոր պիտի վայելեն մայրության բերկրանքը` իրականացնելով կնոջ աստվածատուր առաքելությունը: Ձեզ և ձեր ընտանիքներին մաղթում եմ սեր ու ապահովություն, արժանավոր զավակներ և կանացի երջանկություն: Մեր պետությունը անում է հնարավորը, որ դուք ձեզ պաշտպանված և հարմարավետ զգաք մեր այս ոչ դյուրին ժամանակներում, այլև` քայլեր է ձեռնարկում, որ դուք առավել ներգրավված լինեք մեր երկրի պետական, քաղաքական ու հասարակական կյանքում: Ձեր հոգատար հայացքի ներքո և ձեր մասնակցությամբ մենք ավելի հաջողությամբ ենք լուծում մեր առջև ծառացած խնդիրները: Մենք հավատում ենք ձեր կարողություններին և մեծ վստահություն տածում ձեր նվիրումի հանդեպ:

Սուրբ է մայրությունը, սուրբ է և գեղեցկությունը. թող այդ շնորհները մշտապես ուղեկցեն ձեզ` մեր կյանքն ու երկիրը զարդարելով անմար ուրախությամբ: Աստված պահապան ձեզ և ձեր մերձավորներին»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը