Քանյե Ուեսթը Քիմին սպառնում է Twitter-ում պատմել ամբողջ ճշմարտությունը Քարդաշյան ընտանիքի մասին
Հեռուստաասղ Քիմ Քարդաշյանը չի դադարեցնում Քանյե Ուեսթին սթափեցնելու և նրան բուժման ուղարկելու փորձերը, սակայն ռեփերը կտրականապես հրաժարվում է ցանկացած օգնությունից։ Այժմ ռեփերը սպառնում է բացահայտել Քիմի ու նրա քույրերի ընտանեկան գաղտնիքները, եթե կինն իրեն հանգիստ չթողնի, գրում է The Sun-ը՝ վկայակոչելով ինսայդերներին։
«Եթե Քարդաշյանի ընտանիքն, ամեն դեպքում, փորձի խառնվել, նա ամբողջ աշխարհին ցույց կտա իրականությունն ու Twitter-ում հեռարձակում կանի»,-աղբյուրի խոսքերը մեջբերել է պարբերականը։ Նախկինում Քանյեն երկրպագուներին արդեն իսկ հայտնել է, որ կինը մոր՝ Քրիս Ջենների հետ փորձել է իրեն հոսպիտալացնել բժիշկների օգնությամբ։
Ինսայդերը պնդում է, որ Քիմի ու Քանյեի ամուսնությունը վտանգի տակ է. «Նրանց հարաբերությունները կտրուկ վատացել են։ Քանյեն հիմա լավագուն վիճակում չէ. նա հրաժարվում է ցանկացած օգնությունից։ Քիմը շատ վշտացած է նրա պահվածքից։ Նա գիտի, որ Նորթը կարող է հոր ելույթը տեսնել նորություններով։ Դա սրտահույզ է»։
Աղբյուրը նշում է, որ Քիմի ու Քանյեի խնդիրները սկսվել են ինքնամեկուսացման ընթացքում։ «Նրանք ամբողջ ընթացքում վիճում էին։ Ի վերջո Քանյեն որոշել է միայնակ ապրել, և Քիմը սկզբում ուրախ էր այդ առիթով, սակայն այժմ, երբ իրադրությունը դուրս է եկել վերահսկողությունից, նա վատագույն մղձավանջն է ապրում և պաշտպանում է այն, ինչ իր համար թանկ է՝ առաջին հերթին երեխաներին, ինչպես նաև սեփական համբավը, հանուն որի նա աշխատել է։ Քանյեն անցել է գիծն, ու Քիմը նրա համար շատ է անհանգստանում»։

Աղբյուրը՝ style.news.am