Աշխարհ

24.07.2020 13:37


Թուրքիայում Covid-19-ի դեպքերի թիվն անցել է 223․000-ը

Թուրքիայում Covid-19-ի դեպքերի թիվն անցել է 223․000-ը

Թուրքիայում հուլիսի 22-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 18 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նա նշել է, որ 1 օրում կատարված 43․343 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 913 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1․151 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 206.365 մարդ, իսկ 1.251 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 223․315 և մահվան 5․545 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 4 մլն 446.374-ի։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը