Լրահոս

07.04.2011 12:10


Տանտերը հրկիզել է սեփական բնակարանը

Ապրիլի 6-ին՝ժամը 13.34-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արցախի պողոտայի  61-րդ շենքի թիվ 6 բնակարանում: Դեպքի վայր են մեկնել  երկու մարտական հաշվարկ եվ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Հրդեհը մարվել է ժամը 13.52-ին:

Այրվել է Ալբերտ Համբարյանի բնակարանը`  20քմ մակերեսով  և գույքը:

Ըստ շրջանառվող խոսակցությունների, բնակարանը հրկիզվել է տանտիրոջ`  Ա. Համբարյանի կողմից:

Նույն օրը՝ժամը  14.49-ին,  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի ՛՛Ցեղասպանության ինստիտուտ –թանգարան՛՛-ի հարակից տարածքում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.02-ին, մարվել՝ 15.05-ին:

Այրվել է մոտ 1000քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Նույն օրը՝ժամը  19.17-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի  Սոթք գյուղի հարակից ոսկու հանքի էլ.ենթակայանում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.13-ին, մարվել`20.25-ին: Ամբողջությամբ այրվել է էլ.ենթակայանի տրանսֆորմատորը:

Ապրիլի 7-ին՝ժամը  02. 05-ին, ահազանգ է ստացվե , որ  Երևան քաղաքի Ավան-Առինջ 1-ին միկրո թիվ 2/3 շենքի շքամուտքում այրվում են էլ. լարեր:

Դեպքի վայր են մեկնել  երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Հրդեհը մարվել է ժամը  02.34-ին:     Շենքի 2-րդ մուտքում կարճ միացման հետևանքով այրվել են էլ.լարերը, ինչպես նաև տեղի է ունեցել գազի խողովակից արտահոսք և այրում:  Հրշեջ փրկարարների կողմից փակվել է շենքը սնուցող գազատար խողովակը:

Այս խորագրի վերջին նյութերը