Հայերի ու ադրբեջանցիների մոսկովյան ծեծկռտուքից հետո 13 հոգու են ձերբակալել
Մոսկվայի հարավ-արևելքում զանգվածային ծեծկռտուքից հետո ոստիկանները ձերբակալել են 13 մարդու: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:
Ոստիկանության տվյալներով` ծեծկռտուքի մասնակիցները ադրբեջանցիներ ու հայեր են եղել։
«Հուլիսի 23-ին` ժամը 22:29-ին, 02 ծառայությունն ահազանգ է ստացել, որ Լյուբինսկայա և Նիժնիե պոլյա փողոցների խաչմերուկում բախում է տեղի ունեցել։ Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել 13 հոգու և տեղափոխվել ոստիկանության բաժանմունք՝ հետագա քննության համար»,-հայտնեցին ԳՎ–ից։
Այժմ իրավապահները ստուգումներ են անցկացնում, պարզվում է ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գիշեր Մոսկվայում հարձակվել են հայերի վրա։ Համացանցում հրապարկված տեսանյութերում երևում է, թե ինչպես են ծեծում հայկական պետահամարանիշով ավտոմեքենայում գտնվող վարորդին, տարեց տղամարդուն, փողոցում կանգնած տղամարդկանց։
Նշենք, որ տարբեր երկրներում ապրող հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունները սրվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի պատճառով։ Բախումներ են գրանցվել Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լեհաստանում, Լիտվայում և այլ երկրներում։