Տնտեսական

24.07.2020 12:42


Գյուղատնտեսական շուկայի առևտրականների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց (տեսանյութ)

Գյուղատնտեսական շուկայի առևտրականների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց (տեսանյութ)
news.am-ը հայտնում է, որ Կառավարության դիմաց այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Կասյան փողոցի եւ կոմիտասի պողոտայի հատման հատվածում գյուղատնտեսական շուկայի առեւտրականները:
Նրանք ցանկանում են շարունակել այդ վայրում գյուղմթերք վաճառել, մինչդեռ ոստիկանները թույլ չեն տալիս:
Հիշեցնենք, որ արդեն 9 տարի ամեն շաբաթ եւ կիրակի օրերին այստեղ գյուղատնտեսական շուկա է գործել, որտեղ իրենց մթերքն են վաճառել գյուղացիները:
Հուլիսի 19-ին ոստիկանությունը և քաղաքապետարանը գյուղատնտեսական շուկայի առևտրականներին թույլ չէին տվել աշխատել եւ ցանկացել էին փակել շուկան, սակայն բողոքների արդյունքում շուկան չէր փակվել:
Գյուղացիներից մեկը նշեց. «9 տարի է՝ մենք այստեղ աշխատում ենք, միակ տեղն է, որտեղ գյուղացին կարողանում է իր ապրանքն իրացնել: Մեզ չեն ասում, թե որն է պատճառը, որ ուզում են փակել շուկան: 90 տոկոսով վստահ ենք, որ մեր շուկան խանգարում է Մերգելյանի շուկային: Հիմա մենք ստիպված մեր մթերքը տվել ենք խոշոր վերավաճառողներին, մի քանի ձեռք պտտվել, նոր հասել է խանութներին եւ մարդիկ թանկ գնով են գնում: մենք ուզում ենք, որ այդ շուկան նորից աշխատի: Դա միայն շաբաթ-կիրակի է գործել»:

Այս խորագրի վերջին նյութերը