Աշխարհ

24.07.2020 12:35


Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք

Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այս պահի դրությամբ` Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1104 դեպք:

Ապաքինվել է ևս 1 պացիենտ, և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 912:

Բացի այդ, բուժման նպատակով արտասահմաից Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 5936 մարդ, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 268-ը:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը