ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մոնիտորինգի խումբը, որը մշտապես դիտանցումներ է կատարում մայրաքաղաքի առևտրի կետերում, արձանագրել է, որ վերջին շրջանում շաքարավազի շուկայում տեղի են ունենում գնային փոփոխություններ: Մի քանի շաբաթների կտրվածքով այս ապրանքատեսակի մանրածախ գինը որոշակիորեն բարձրացել է:
Այսօր` ապրիլի 7-ին կայացած Հանձնաժողովի նիստում որոշվեց կատարված դիտանցումների հիման վրա ուսումնասիրություններ սկսել շաքարավազի շուկայում: Հանձնաժողովը շուկայում գործող ներկրող և արտադրող ընկերություններից կպահանջի տեղեկատվություն իրենց գործունեության, և, մասնավորապես, գների բարձրացման հիմնավորումների վերաբերյալ:
Նշենք նաև, որ Հանձնաժողովի ուսումնասիրություններով Հայաստանում շաքարավազի պահանջարկը բավարարվել է ներկրվող շաքարավազի հաշվին, որն ապահովել է հիմնականում «Ալեքս Գրիգ» ընկերությունը: Սակայն այժմ շուկայում գործում է նաև արտադրող ընկերություն՝ «Լուսաստղ շուգր» անվանմամբ:
Հիշեցնենք, որ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տեղեկացրել էր, որ 2010 թվականին «Ալեքս Գրիգ» ընկերության հանդեպ հարուցվել է 7 վարչական վարույթ և կիրառվել է ընդհանուր առմամբ 3 միլիոն 500 հազար դրամ տուգանք՝այլ ընկերությանը պատկանող ապրանքային նշանին շփոթության աստիճան նման արտադրատեսակներ շուկա հանելու, այլ կերպ ասած՝ անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար:
Նշենք նաև, որ Հանձնաժողովի որոշմամբ, «Ալեքս Գրիգ» ընկերությանը հանձնարարվել է դադարեցնել և հետագայում ևս բացառել կեղծված ապրանքային նշանների օգտագործմամբ օղու իրացումը և հանել այդ ապրանքները շրջանառությունից: Սակայն, ընկերության կողմից դատական կարգով բողոքարկվել են Հանձնաժողովի բոլոր 7 որոշումները և այս պահի դրությամբ դրանք գտնվում են դատարանի վարույթում:
«Ալեքս Գրիգ», «Լուսաստղ շուգր» ընկերությունները պատկանում են ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին։
ՏՄՊՊՀ-ն ընդդեմ Սամվել Ալեքսանյանի՞