Ռ. Թորոսյան. «Ձեր նախորդը, գոնե մեկ-մեկ, համարժեք պոռթկումներ էր ունենում: Իսկ, Դուք…»
ԵԱՀԿ երևանյանգրասենյակի ղեկավար
Պարոն Ս.Կապինոսին
Հարգելի պարոն Դեսպան,
Ձեր նախաձեռնությամբ և մասնակցությամբ երեկվա «հակակոռուպցիոն» միջոցառումից կարելի է հասկանալ, որ ԵԱՀԿ երևանյանգրասենյակը շարունակում է նույնացնել կոռուպցիան և կաշառակերությունը, ինչն, իր հերթին, շարունակում է խոչընդոտել մեր երկրում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարին: Թերևս, դա է պատճառը, որ Հայաստանյան կոռուպցիան վաղուց թևակոխել է կլեպտոկրատիայի շրջան, որի դրսևորումների մասին, առնվազն մենք, պարբերաբար տեղեկացնում ենք Ձեզ, մասնավորապես ԲՈՒՀ-երի առնչությամբ, այն է`
1. սահմանադրական կարգի խախտմամբ, պետական ԲՈՒՀ-երի խորհուրդների ղեկավարների պաշտոններ ստանձնած պետության ղեկավարների մասին, այդ թվում, որ պետության 1-ին և 2-րդ դեմքերը հանդիսանում են 3-րդի ներկայացուցիչներն այդ խորհուրդներում,
2. պետական միջոցների օգտագործման մասին, ի շահ իշխող քաղաքական ուժի, որին մասնակցում են նաև կառավարության ղեկավարը և համապատասխան նախարարը,
3. իշխող քաղաքական ուժի կողմից ուսանողական խորհուրդներին, ըստ էության, կուսակցական գործունեության մեջ ներքաշելու մասին,
4. զինվորական ծառայություն չանցած կրթության և գիտության նախարարի մասին և այլն:
Այսինքն, խոսքը գնում է կոռուպցիայի բուն էության` պաշտոնեական դիրքի չարաշահման մասին, այն էլ` «վերևների» կողմից, որին Դուք, ընդհանրապես, չեք անդրադառնում: Եվ, դա մեր երկրի հասարակական կյանքի բոլոր բնագավառներում:
Այս պայմաններում, ԶԼՄ-ների տարածած երեկվա Ձեր ելույթում արված հերթապահ կոչերը, ոչ թե հակակոռուպցիոն են, այլ, ճիշտ հակառակը` անթաքույց խթանում են, կոռուպցիոն տրամադրություններ:
Փորձե'ք, գոնե, պարզել, թե որքանով են համապատասխանում ԵԱՀԿ չափանիշներին ՀՀ պետական ԲՈՒՀ-երի խորհուրդների ձևավորումը: Չէ որ, դա է, առնվազն, Ձեր առաքելության նպատակը` նպաստել մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը ԵԱՀԿ չափանիշների ներքո: Ձեր նախորդը, գոնե մեկ-մեկ, համարժեք պոռթկումներ էր ունենում: Իսկ, Դուք…
Վերջապես, մի՛ մոռացեք, որ ոչ թե մեր «ռազմավարական գործընկերոջ», այլ` եվրոպական կառույցի ներկայացուցիչն եք Հայաստանում…
Ի դեպ` ինչի համար վարձատրվում եք, այդ թվում, մեր հասարակության կողմից:
Հարգանքով`
«Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների» համահայկական կոմիտեի համակարգող Ռ. Թորոսյան

Հարգանքով` «Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների» համահայկական կոմիտեի համակարգող Ռ. Թորոսյան