Լրահոս

07.04.2011 11:18


Բեռլուսկոնին Ռուբիի հետ հանդիպել է 53 անգամ

Բեռլուսկոնին Ռուբիի հետ հանդիպել է 53 անգամ

Ինչպես գրում է «kp.ru»–ն, չնայած այն բանին, որ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի խրախճանքների մասին դատական գործը հետաձգվել է, գործի նակատմամբ հետաքրքրությունը չի նվազել։

Թերթերը մի քանի էջ են տրամադրում գործին առնչվող նյութերից եղած տեղակտավության արտահոսքին։

Այժմ ամենաթարմ տեղեկատվությունն այն է, որ  երեք ամսվա ընթացքում Սիլվիո Բելռուսկոնին և Մոնակոյից պարուհի Կարիմա էլ–Մարուգը (Ռուբի) իրար հետ հանդիպել են 53 անգամ։ Այս տեղեկատվությունը հիմնված է հեռախոսային և  SMS հաղորդագրություններով զրույցների վրա։

Իհարկե, այս զրույցների մեջ  ոչ մի  քրեական բան չէր կարող լինել, եթե Բելռուսկոնին միայն հետաքրքրվեր «խեղճ» պարուհու գործերով։ Միլանի դատախազությունը պնդում է, թե դրանցից երևում է,  որ Բեռլուսկոնին Ռուբիին գումար է առաջարկում մատուցած ծառայությունների համար։

Այս խորագրի վերջին նյութերը