ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ողջունում է անկախ դատական համակարգի ձևավորման ձգտումը
2011 թ. մարտի 25-ին Լոռու մարզի մի խումբ փաստաբաններ, իսկ ապրիլի 4-ին ՀՀ դատավորների միության խորհուրդն իրենց վրդովմունքը և տարակուսանքն են արտահայտել դատախազ Կարեն Շահբազյանի կողմից արված արտահայտությունների վերաբերյալ, ով փորձել է արդարադատության համակարգի վերաբերյալ թյուր կարծիք ձևավորել հասարակության մեջ և ճնշում գործադրել դատական իշխանության վրա:
2011 թվականի մարտի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանն ապատեղեկատվություն է տարածել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2011 թվականի մարտի 20-ի որոշման վերաբերյալ: Դատարանը մերժել է Լոռու մարզի քննչական բաժնի քննիչի` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող 2-րդ խմբի հաշմանդամ, 72 ամյա Մաքսիմ Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը:
Հանդիպման ժամանակ դատախազը քննարկման առարկա է դարձրել դատարանի կողմից կայացված և դեռևս օրինական ուժի մեջ չմտած որոշումը, այն որակել է անհիմն, իսկ անմեղության կանխավարկածի սահմանադրական երաշխիքից օգտվող անձին` Մաքսիմ Պետրոսյանին, անվանել է «մարդասպան»:
Լոռու մարզի դատախազը, լրագրողների հետ հիշյալ հանդիպման ժամանակ դատարանի որոշման վերաբերյալ դատախազին ոչ հարիր նմանօրինակ դժգոհություն հայտնելով, փորձ է արել բնակչությանը հավատացնելու, թե իբր դատարանը կայացրել է անարդար և անհիմն որոշում:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը գտնում է, որ մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարի կամ խախտված իրավունքների վերականգնման միակ իրական մարմինը անկախ դատական իշխանության կայացածությունն է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ողջունում է անկախ դատական համակարգի ձևավորման ձգտումը և հայտնում իր պատրաստակամությունը խոչընդոտող գործոնների դեմ պայքարելու, դիմագրավելու կամ վերացնելու գործընթացում, քանի որ իրավական պետության ձևավորման և զարգացման հիմնական երաշխիքներից մեկը անկախ և անկողմնակալ դատական իշխանությունն է: