Թուրքիայի անվտանգության խորհուրդն Ադրբեջանին սատարող հայտարարություն է արել
Հուլիսի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ գումարված ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքում հերթական հակահայկական հայտարարությունն է ընդունվել։
«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հողերը տարիներ շարունակ ապօրինաբար զավթած Հայաստանի ագրեսիան, որը խաթարում է խաղաղությունն ու ոտնահարում միջզգային իրավունքի նորմերը»,-ասված է Թուրքիայի ԱԱԽ հայտարարությունում։
Թուրքիայի անվտանգության խորհուրդը հայտարարել է նաև, որ Հայաստանը պետք է անհապաղ լքի «ադրբեջանական հողերը», ինչպես նաև՝ անվերապահ աջակցություն է հայտնել «եղբայրական» Ադրբեջանին։
Նշենք, որ Թուրքիայի ԱԱԽ հայտարարության մեջ անդրադարձ է կատարել նաև Թուրքիայի օրակարգում գտնվող այլ երկրների՝ Սիրիայի, Իրաքի, Լիբիայի և Կիպրոսի հիմնախնդիրներին։ Նկատենք, որ հիշյալ բոլոր հիմնախնդիրներում Թուրքիան ունի ռազմական ներգրավվածություն։

Աղբյուրը՝ ermenihaber.am