Լրահոս

07.04.2011 10:29


Ի հետևանք բողոքների՝ Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցից հանվել է սուրճ պատրաստելու սարքը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «7օր»–ը ահազանգ էր ստացել, որ Նիկոլ Աղբալյանի (նախկին Կրուպսկայայի) անվան հանրակրթական դպրոցում սուրճ պատրաստելու սարք է տեղադրվել, որից օգտվում են նաև դպրոցականները, և ծնողները դեմ են, որովհետև մանկահասակ երեխաներին չի թույլատրվում սուրճ կամ էսպրեսո օգտագործել։

«7օր»–ը փորձել է պարզել, թե ինչ  է կատարվում Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում։

Մեզ հետ  զրույցում  դպրոցի տնօրեն Հասմիկ Ղարիբյանն ասել է, թե սուրճ պատրաստելու  այդ սարքն իրենց նվիրվել և դպրոցում տեղադրվել էր հոգաբարձուների խորհրդի կողմից։

–Բայց քանի որ այսպիսի բողոքներ եղան, մենք առավոտյան հանել ենք այդ սարքը,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը