Լիբիայի Սարիր նավթային դաշտը ռմբակոծել են բրիտանական ռազմաօդային ուժերը
Ինչպես փոխանցում է «Ռիա նովոստի»–ն՝ հղում անելով «Ռոյթերս» գործակալությանը, Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբիայի Սարիր նավթային դաշտին։ Զոհվել է 3 զինվորական, իսկ մի քանի հոգի էլ վիրավորվել է։
Օդային հարվածի հետևանքով մասնավորապես վնասվել է Սարիրը Միջերկրական ծովի ափին գտնվող նավթային վերջնակայանի հետ կապող նավթամուղը։
Սարիրը Լիբիայի խոշորագույն նավթային դաշտերից մեկն է։
Լիբիան նավթ է արտահանում 1961թ.–ից։ Նավթի արտահանումից ստացված եկամուտը կազմում է արտահանման շնորհիվ ստացվող բոլոր մուտքերի 95–97%–ը և պետական պահուստների հիմնական աղբյուրն է։ Նավթ արտահանող երկրների կազմակերպության մեջ նավթի արտադրությամբ Լիբիան ութերորդն է։ ՕՊԵԿ–ի տվյալների համաձայն՝ 2009թ. Լիբիայի նավթային պաշարները կազմել են 46,4 մլրդ բարել, իսկ գազի պաշարները՝ 1,549 տրլն խմ։