Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բխում է բանակցային գործընթացի մասնակից բոլոր երկրների շահերից: Այս մասին այսօր` հուլիսի 22-ին, ՏԱՍՍ գործակալության առաջին փոխտնօրեն Միխայիլ Գուսմանին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, ապա մենք կարծում ենք, որ ոչ միայն Ռուսաստանը, այլև մյուս պետությունները, որոնք մտահոգված են այս տարածաշրջանում կայունության հաստատմամբ և ամրապնդմամբ, պետք է հանդես գան հայտարարություններով, որոնք կողմերին կխրախուսեն խաղաղություն և հրադադար հաստատել»,-ասել է Գրուշկոն:
Փոխնախարարն ընդգծել է, որ Ռուսաստանն այն տեսակետին է, որ ԵԱՀԿ-ի, Մինսկի խմբի շրջանակում մշակված պայմանավորվածությունները պետք է մնան բանակցային սեղանին:
«Ներկայիս ճգնաժամը չպետք է հանգեցնի առաջին հերթին ՌԴ-ի տիտանական ջանքերով ձեռքբերված առաջընթացի նահանջին, քանի որ այն մերձեցրել է հակամարտության կարգավորման հեռանկարները»,-նշել է Գրուշկոն:
«Այս հակամարտության կարգավորումն էապես կբարելավի իրավիճակը տարածաշրջանում, ներառյալ բոլոր գործընկերների միջև երկկողմ հարաբերությունների բարելավումը: Մենք բոլորին հորդորում ենք ընդունել նույն դիրքորոշումը, մանավանդ Մինսկի խմբի երկրներին»,-ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:
«Այս հակամարտության կարգավորումն էապես կբարելավի իրավիճակը տարածաշրջանում». ՌԴ փոխարտգործնախարար

Աղբյուրը՝ tert.am