Չինաստանում մայր ու դուստր թոշակառու կանայք 4 օր մնացել են վերելակում (տեսանյութ)
Չինական Սիան քաղաքում մայր ու դուստր թոշակառու կանայք 4 օր առանց հաց ու ջրի անցկացրել են խափանված վերելակում: Այս մասին տեղեկացնում է Daily Mail պարբերականը:
Դեպքը տեղի է ունեցել Սիանի 82-ամյա բնակչուհու և նրա 64-ամյա դստեր հետ: Նրանք որոշել էին օգտվել վերելակից 4-հարկանի շենքում, սակայն այն բարձրանալիս խափանվել է՝ կանգ առնելով հարկերի միջև:Կանանց մոտ հեռախոս չի եղել, իսկ նրանց հարազատները մոտակայքում չեն եղել:
«Պատանդառված» կանայք կարողացել են վերելակի կոտրված լամպի մետաղալարը հանել և դրա օգնությամբ մի փոքր բացել դռները և հերթով թարմ օդ շնչել: Ջրազրկումից չմահանալու համար նրանք խմել են սեփական մեզը:
Միայն 96 ժամ հետո նրանք կարողացել են դռներն այնքան բացել, որ դուստրը մի կերպ դուրս է եկել վերելակից և օգնություն կանչել:
Կանայք մի քանի օր հիվանդանոցում են անցկացրել: Բժիշկների խոսքերով` կանայք հրաշքով են ողջ մնացել և արդեն վերականգնվել են:
Չինաստանում մայր ու դուստր թոշակառու կանայք 4 օր մնացել են վերելակում (տեսանյութ)
Չինական Սիան քաղաքում մայր ու դուստր թոշակառու կանայք 4 օր առանց հաց ու ջրի անցկացրել են խափանված վերելակում: Այս մասին տեղեկացնում է Daily Mail պարբերականը:
Դեպքը տեղի է ունեցել Սիանի 82-ամյա բնակչուհու և նրա 64-ամյա դստեր հետ: Նրանք որոշել էին օգտվել վերելակից 4-հարկանի շենքում, սակայն այն բարձրանալիս խափանվել է՝ կանգ առնելով հարկերի միջև: Կանանց մոտ հեռախոս չի եղել, իսկ նրանց հարազատները մոտակայքում չեն եղել:
«Պատանդառված» կանայք կարողացել են վերելակի կոտրված լամպի մետաղալարը հանել և դրա օգնությամբ մի փոքր բացել դռները և հերթով թարմ օդ շնչել: Ջրազրկումից չմահանալու համար նրանք խմել են սեփական մեզը:
Միայն 96 ժամ հետո նրանք կարողացել են դռներն այնքան բացել, որ դուստրը մի կերպ դուրս է եկել վերելակից և օգնություն կանչել:
Կանայք մի քանի օր հիվանդանոցում են անցկացրել: Բժիշկների խոսքերով` կանայք հրաշքով են ողջ մնացել և արդեն վերականգնվել են:
Աղբյուրը՝ tert.am