Լրահոս

07.04.2011 09:47


Չավուշօղլու. «Ստեփանակերտի օդանավակայանի հարցը հնարավոր է ընդգրկվի ԵԽԽՎ օրակարգում»

Չավուշօղլու. «Ստեփանակերտի օդանավակայանի հարցը հնարավոր է ընդգրկվի ԵԽԽՎ օրակարգում»

Եվրոպայի խորհրդի խորհրրդարանական վեհաժողովի(ԵԽԽՎ) նախագահ Մովլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Ստեփանակերտում օդանավակայանի բացումը հնարավոր է ընդգրկվի ԵԽԽՎ նստաշրջաններից մեկի օրակարգում։ Ադրբեջանական լրատվամիջոցներն հայտնում են, որ ազգությամբ թուրք ԵԽԽՎ նախագահն ասել է, թե օրակարգում հարցն այդ առայժմ դրված չէ, սակայն հնարավոր է, որ հետագայում այն բարձացվի։

Չավուշօղլուն հերթական անգամ խոսել է ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ստեղծման մասին՝ նշելով, որ արցախյան հակամարտության հարցում ԵԽԽՎ դիրքորոշումը պարզ և հասկամալի է։ Նա հիշեցրել է «ադրբեջանական հողերի գրավման» մասին 2005թ. ընդունված բանաձևը։

Այս խորագրի վերջին նյութերը