Քաղաքական

22.07.2020 14:09


Ռուսաստանն ատոմային հրետանի է տեղակայել Ադրբեջանից 180 կմ հեռավորության վրա

Ռուսաստանն ատոմային հրետանի է տեղակայել Ադրբեջանից 180 կմ հեռավորության վրա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարված զորքերի մարտունակության անակնկալ ստուգման շրջանակներում Ինգուշեթիայում մեծ հզորության հրետանային ստորաբազանումներ են գործարկվել, հաղորդում է «Российская газета»-ն:

Ինչպես հաղորդում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, գործողության համաձայն «Смерч» և «Ураган» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի միաժամանակյա հարվածին կաջակցեն «Малка» ինքնագնաց հրետանային կայանքի և «Тюльпан» 240 միլիմետրանոց ինքնագնաց ականանետի:

Նշվում է, որ «Тюльпан»-ը համարվում է ռուսական բանակի ամենամեծ տրամաչափ ունեցող ականանետը: Այն ունակ է խոցել թշնամու լավ ամրացված պաշտպանական կառույցները:

«Тюльпан»-ի կրակային հեռավորությունը հասնում է 20 կիլոմետրի: Այդ ականանետի առանձնահատկություններից է կիրառվող ռազմամթերքի արսենալը: «Тюльпан»-ը ունակ է ականակոծել երկու կիլոտոննա հզորությամբ ջերմամիջուկային ականներից:

Հիշեցնենք՝ ՆԱՏՕ-ի խոսնակ Օանա Լունգեսկուն դատապարտել է Ռուսաստանի զորքերի մարտունակության անակնկալ ստուգումը: Նշենք, որ ՆԱՏՕ անդամ երկրներից են նաև ԱՄՆ-ն և Թուրքիան:

Աղբյուրը՝ Zham.am

4cc481959008f2333bce36a1e998272c 7d3d93c0e002455d7ea73bf8d46efc37 8737ff1548505476374591bdc92bbc81

Այս խորագրի վերջին նյութերը