Լրահոս

06.04.2011 19:53


Վ.Հովհաննիսյան. «Իրավիճակը սև ու սպիտակ ներկայացնելն այսօր ձեռնտու է միայն իշխանությանն ու ՀԱԿ–ին»

Վ.Հովհաննիսյան. «Իրավիճակը սև ու սպիտակ ներկայացնելն այսօր ձեռնտու է միայն իշխանությանն ու ՀԱԿ–ին»

ԱԺ–ում քննարկված Ընտրական օերնսգրքի վերաբերյալ ՀՅԴ–ն բավական շատ առարկություններ ուներ։

«Եթե դրանք չընդունվեն, կարելի՞ է ասել, որ առաջիկ ա ընտրությունները կեղծված են» հարցին ի պատասխան ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննսիյանն ասել է, որ ինքը երբեք նման ծայրահեղ հայտարարություն չէր անի.

–Կարծում եմ, որ որոշ առաջարկություններ այնուամենայնիվ կընդունվեն։ Միգուցե ոչ ամենակարևորները,– ասել է նա ու հավելել, որ այս հարցում ցանկալի է բոլորի օգնությունը, որը կարտահայտվի առաջին հերթին «Քվեն ուժ է» շարժմանը մասնակցությամբ։

Նա նաև նկատել է, որ համամիտ է, թե պետք չէ ցնցել ընդհանուր նավակը, այլ պետք է հասկանալ, որ այդ նավակն ընդհանուր է և եթե դրանում ծակ կա, պետք է փորձել փակել այն։

«Իսկ հնարավորություն ունի՞ ընդդիմությունը հաղթանակ արձանագրի ընտրություններում տարբեր թևերով գնալու դեպքում՝ հաշվի առնելով կոալիցիայի ստորագրած նոր հուշագիրը» հարցին էլ նա պատասխանել է, որ չի կարծում թե դա որոշել է ընտրությունների ելքը, որովհետև, եթե անգամ կոալիցիոն հուշագիրը չստորագրվեր կուլուարային համաձայնություններ անպայման լինելու էին և մի քիչ ավել մի քիչ պակաս, բայց նման համաձայնություն գործելու էր։

Այլ խնդիր կա, թե ի՞նչ մոդել պետք է ունենա ընդդիմադիր դաշտի միավորումը։ Այդպիսի մոդել մշակված չէ, որովհետև կան խանգարող հանգամանքներ։ Կան օբյեկտիվ խանգարող հանգամանքներ, օրինակ գաղափարախոսությունը։ Այսինքն այսօր ՀԱԿ–ը գործող իշխանության հետ շատ ավելի մեծ ընդհանրություններ ունի, չնայած հայհոյանքներին, օրինակ Ղարաբաղի հարց, հայ–թուրքական հարաբերությունների հարց, որտեղ նրանք համագործակցելու շատ ավելի մեծ դաշտ ունեն, քան ասենք ՀՅԴ–ի, Նոր Ժամանակների, Ժառանգության հետ,– նշել է Վահան Հովհաննիսյանը, ապա ավելացրել,– միավորում ինչի՞ համար, որ մենք ի՞նչ նպատակի հասնենք, որ ինչ–որ քաղաքակն ուժ գա իշխանության ու անի այն ինչ այսօր անում են այսօրվա իշխանությունները, թե՞ վերափոխենք երկրի կառավարման ողջ համակարգը։ Այսօր դեռ մեկ քաղաքական շրջանակի ներքո միավորվելու առաջարկ է արվում։

Նա նաև ընդգծել է, որ իրավիճակը սև ու սպիտակ ներկայացնելն այսօր ձեռնտու է միայն իշխանությանն ու ՀԱԿ–ին, քանի որ մեկը մյուսի պահվածքով է արդարացնում իր գործունեությունը։ Որևէ այլ ուժի դա ձեռնտու չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը