ԱՄՆ քաղաքացիները ստորագրահավաք են սկսել Ադրբեջանին տրվող ֆինանսավորումը դադարեցնելու պահանջով
Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիները ստորագրահավաք են սկսել և պահանջում են դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն ու USAID-ի ֆինանսավորումն Ադրբեջանին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ստորագրահավաքը բաց է Սպիտակ տան պաշտոնական կայքում:
«Ամերիկացի հարկատուների ավելի քան 1,5 միլիարդ դոլար է ծախսվում ավտորիտար կառավարության ֆինանսավորման համար, որը կառավարում են նավթով հարուստ օլիգարխ Իլհամ Ալիևը՝ նախագահ, և նրա կինը՝ փոխնախագահ: Այդ գումարները յուրացվել և օգտագործվել են տարածաշրջանային պատերազմներ հրահրելու համար»,-ասված է ստորագրահավաքի մեկնաբանության մեջ:
Ստորագրահավաքի կազմակերպիչները նշում են, որ ադրբեջանական արժեքները չեն համընկնում Միացյալ Նահանգների ժողովրդավարական արժեքների հետ և ոչ մի օգուտ չեն բերում ժողովրդին։
«Մենք՝ ամերիկյան ժողովուրդը, ցանկանում ենք դադարեցնել Ադրբեջանի ամբողջական ֆինանսավորումն ու օգնությունը և այդ գումարներն ուղղել այլ վայրեր, ինչպիսիք են փոքրամասնությունների ֆինանսավորումն ու հնարավորությունների ընդլայնումն ու բարգավաճումը, կրթությունն ու պետական այլ ծրագրեր։ Դադարեցրեք ԱՄՆ-ի ռազմական օգնությունն ու USAID-ի ֆինանսավորումն Ադրբեջանին»,-նշված է հայտարարության մեջ:
Հուլիսի 20-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատեց պաշտպանության հատկացումների օրինագծում փոփոխությունների մասին փաթեթը, որով Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնության նկատմամբ վերահսկողությունը կխստացվի: