Աշխարհ

22.07.2020 14:50


Թուրքիայում մինչև օրս Covid-19-ի 221․500 դեպք է գրանցվել

Թուրքիայում մինչև օրս Covid-19-ի 221․500 դեպք է գրանցվել

Թուրքիայում հուլիսի 21-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 17 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նախարարը նշել է, որ 1 օրում կատարված 42․846 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 928 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1․009 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 204.011 մարդ, իսկ 1.246 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 221․500 և մահվան 5․526 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 4 մլն 359.627-ի։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։

Այս խորագրի վերջին նյութերը