Աշխարհ

22.07.2020 13:35


Վրաստանում կորոնավիրուսի 24 նոր դեպք է արձանագրվել

Վրաստանում կորոնավիրուսի 24 նոր դեպք է արձանագրվել

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 24 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1073 դեպք: Ապաքինվել է ևս չորս պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 907:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 մարդ:

Կարանտինի ռեժիմում է մնում 5692 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 275-ը:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը