Լրահոս

06.04.2011 19:38


Վահան Հովհաննիսյանը երազում է դառնալ Կարսի նահանգապետ

Վահան Հովհաննիսյանը երազում է դառնալ Կարսի նահանգապետ

«Միգուցե իմ հարցը ձեզ զայրացնի, բայց ինչպե՞ս եք վերաբերում այն փաստին, որ հայաստանի մայրաքաղաքը դառնա Ստեփանակերտը»  հարցին ի պատասխան «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «100 հարց ու պատասխան» խորագրով հանդիպումների շարքի ժամանակ հանդիպման հյուր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ասել է.

Ինչո՞ւ պետք է զայրացնի։ Ես ընդհանրապես կնախընտրեի Կարսը։ Ինձ մի անգամ հարցրեցին, ասացին, ո՞րն է ամենաբարձր պաշտոնը, որ ես կյանքում երազում եմ, ես ասացի Կարսի նահանգապետը, բայց դա դեռ չի ստացվում։

Այդուհանդերձ, նա նշել է, որ Ստեփանակերտը Հայաստանի մայրաքաղաք դարձնելն ինքնին շատ գեղեցիկ և հրապուրիչ գաղափար է, բայց դա նշանակում է շատ լուրջ փոփոխություններ, նախ ԼՂՀ–ն իր ազատագրված տարածքներով պետք է ՀՀ մաս դառնա, ինչը կնշանակի բազմաթիվ դիվանագիտական և քաղաքական բարդություններ։

Եկեք մի քիչ էլ սպասենք, իսկ մինչ այդ գեղեցկացնենք Ստեփանակերտը,– ասել է Վահան Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը