ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է երկրի ռազմական բյուջեն, որով խստացվելու են պատժամիջոցները «Հյուսիսային հոսք-2» և «Թուրքական հոսք» գազամուղների նկատմամբ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել երկրի 740,5 միլիարդ դոլարանոց ռազմական բյուջեի նախագիծը, որը նախագահի աշխատակազմին պարտավորեցնում է խստացնել պատժամիջոցները «Հյուսիսային հոսք-2» և «Թուրքական հոսք» գաղամուղների նկատմամբ:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, օրինագծին կողմ է քվեարկել 295 կոնգրեսական, դեմ՝ 125-ը:
Եթե 2019թ. սեպտեմբերին նախագահ Թրամփի կողմից ստորագրված ռազմական բյուջեով նախատեսված էր պատժամիջոցներ սահմանել հենց նշված էներգետիկ ծրագրերի նկատմամբ, ապա այժմ նախատեսված է պատժամիջոցների տակ առնել բոլոր այն արտասահմանցի անձանց, որոնք էապես նպաստում են «Հյուսիսային հոսք 2» և «Թուրքական հոսք» գաղամուղների շինարարության, մասնավորապես՝ խողովակաշարերի տեղադրման համար անհրաժեշտ նավերի վաճառքին, վարձակալմանն ու տրամադրմանը:
Բացի այդ, բյուջեի նախագծով մոտ 3.8 միլիարդ դոլար է հատկացվելու «Զսպման եվրոպական նախաձեռնություն» ծրագրին, որի նպատակը, ամերիկյան իշխանությունների պնդմամբ, Ռուսաստանին զսպելն է լինելու: Այդ նպատակով ֆինանսական գալիք տարում Ուկրաինան Միացյալ Նահանգներից ռազմական ոլորտում 250 միլիոն դոլար աջակցություն կստանա: Կոնգրեսականները, միևնույն ժամանակ, մտահոգություն են հայտնում փաստաթղթում, որ ԱՄՆ-ը, միգուցե, որոշում կայացնի «Բաց երկնքի մասին» պայմանագրից դուրս գալու վերաբերյալ:
Զսպման ենթակա պետությունների շարքում Ռուսաստանը չէ միայն. ևս 3.6 միլիարդ դոլար էլ ամերիկյան կողմը կտրամադրի Խաղաղ և Հնդկական օվկիանոսների տարածաշրջանում Չինաստանին զսպելու նպատակով:
Բյուջեի նախագիծը, միևնույն ժամանակ, արգելում է ցանկացած հզորության միջուկային փորձարման կամ փորձարկման նախապարտաստրությունների նպատակով բյուջետային միջոցների օգտագործում: Մյուս կողմից՝ արգելք է դրված նաև պետական գերատեսչությունների սարքավորումներում TikTok հավելվածի կիրառումը: Նախագծով Պենտագոնին 1 միլիարդ դոլար է տրամադրվում՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով:

Աղբյուրը՝ tert.am