Ի՞նչ է կատարվում Նիկոլ Աղբալյանի անվան միջնակարգ դպրոցում
«7օր»–ը այսօր ահազանգ է ստացել, որ Նիկոլ Աղբալյանի (նախկին Կրուպսկայա) անվան միջնակարգ դպրոցում տնօրեն Հասմիկ Ղարիբյանը սուրճ պատրաստելու սարք է տեղադրել, որից օգտվում են նաև դպրոցականները։
Ծնողները զանգվածային բողոք չեն բարձրացնում, որովհետև վախենում են երեխաները խնդիրներ ունենան, բայց նրանք դեմ են, որովհետև մանկահասակ երեխաներին չի թույլատրվում սուրճ կամ էսպրեսո օգտագործել։
Ահազանգ հնչեցնողը նշել է, որ դպրոցում սովորում է 1500–1600 աշակերտ և եթե անգամ 200 հոգի օրական օգտվի այդ սարքից, ապա տնօրենի եկամուտը մեկ ամսում կկազմի առնվազն 300 000 դրամ։
«7օր»–ը փորձել է պարզել, թե ինչ է կատարվում Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում, սակայն այս ժամին դպրոցում ոչ ոք չի եղել։ Վաղը կփորձենք պարզել, թե խնդիրն ինչումն է։