Դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան հարցազրույցի ժամանակ ուղեղի ցնցում է ստացել
Խորհրդային դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան հարցազրույցի տեսանկարահանման ժամանակ ուղեղի ցնցում է ստացել: Դերասանուհին մանրամասնել է, որ օրերս հեռուստաալիքներից մեկի նկարահանող խումբն անսպասելիորեն իր տուն է եկել՝ առաջարկելով հարցազրույց վերցնել:
Ինչպես նշում է ria.ru-ն, կինը խմբին թույլ չի տվել տուն մտնել՝ առաջարկելով հարցազրույցը տեսանկարել դրսում՝ շքամուտքի նստարանին նստած:
Տեսանկարահանման ընթացքում տեխնիկայի մի մասն ընկել է դերասանուհու գլխին, այնուհետև՝ ոտքին:
«Ինչպես էի գոռում: Ամբողջ կյանքում կհիշեմ այդ գոռոցը, երբեք նման ցավ չէի զգացել»,-կատարվածը մեկնաբանել է Սվետլիչնայան:
Նա մանրամասնել է, որ լրագրողներն իրեն չեն օգնել ու հեռացել են: Մի քանի օր անց նրան այցելել է մի երիտասարդ և որպես ներողություն ծաղկեփունջ, տորթ նվիրել ու 15 հազար ռուբլով ծրար տվել:
Դերասանուհու խոսքով՝ ինքը հրաժարվել է հոսպիտալացումից, սակայն անհրաժեշտ պրոցեդուրաները ստանում է պոլիկլինիկայում:
«Ցնցումից հետո աստիճանաբար կարգավորվում եմ, բայց գլուխս դեռ ուժեղ ցավում է: Առայժմ ինձ համար բարդ է երկար խոսելը»,-ասել է Սվետլիչնայան:
Նշենք, որ դերասանուհին առավել հայտնի է Լեոնիդ Գայդայի «Ադամանդե ձեռքը» ֆիլմում Աննա Սերգեևնայի դերով: Նա նաև նկարահանվել է «Գարնան տասնյոթ ակնթարթները», «Երեսուներեք» և «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմերում:

Աղբյուրը՝ tert.am