Աշխարհ

21.07.2020 22:25


Ֆարերյան կղզիներում տեղի է ունեցել կետերի ամենամյա սպանդը. սպանվել է մոտ 300 կետ (լուսանկարներ, տեսանյութ)

Ֆարերյան կղզիներում տեղի է ունեցել կետերի ամենամյա սպանդը. սպանվել է մոտ 300 կետ (լուսանկարներ, տեսանյութ)

Դանիային պատկանող Ֆարերյան կղզիներում տեղի է ունեցել ամենամյա զանգվածային կետորսությունը, որի ժամանակ տեղացիները, դանակներով զինված, շուրջ 300 կետ են սպանել լողափում:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, այս ավանդույթն ունի հազարամյա պատմություն. դրա նպատակը հաջորդ տարվա համար մսի պաշարներ հավաքելն է:

Կետերին ստիպում են լողալով հասնել ափերի մոտ, որտեղ էլ սուզորդի համազգեստ հագած ձկնորսները սկսում են դանակներով հարվածել կենդանիներին: Սպանդի տեսարանն ահավոր է. լողափն ու ջուրն ամբողջությամբ կարմիր են ներկվում:

Կետերի զանգվածային սպանդը տեղի է ունենում ամենամյա «փառատոնի» շրջանակում:

Հայտնի է, որ Ֆարերյան կղզիներում կետորսությունն արգելված չէ, սակայն բազմաթիվ բնապահպանական կազմակերպություններ պահանջում են վերջ տալ ավանդույթին:

0 (1)

00 (1)

000 (1)

0000

Այս խորագրի վերջին նյութերը