Լրահոս

06.04.2011 16:52


Ադրբեջանի վարչապետը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ԼՂ հիմնահարցը

Ադրբեջանի վարչապետը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ԼՂ հիմնահարցը

Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն հանդիպել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի հետ։

Ինչպես փոխանցում է «AZE.az» ադրբեջանական կայքը՝ Ադրբեջանի վարչապետը ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները։

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ հանդիպումը կայացել է ԱՄՆ դեսպանի խնդրանքով։

Հանդիպման ընթացքում Բրայզան նշել է, որ ԱՄՆ վարչակազմը ուշադրությամբ հետևում է տարածաշրջանում կատարվող իրադարձություններին։

Այս խորագրի վերջին նյութերը